Ֆրանսերենի մասնագետ (Gestionnaire Tièrs Payant)
Աշխատանքը սկսելու ամսաթվերն են`
Մարտի 23, Ապրիլի 6,Մայիսի 11
Թիմը մեծացնելու նպատակով Դամարիս ԱՄ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում Ֆրանսերենին գերազանց տիրապետող մասնագետների՝ ֆրանսիացի հաճախորդների հետ աշխատելու համար։
Պարտականությունները
- Վարել էլեկտրոնային նամակագրություն ֆրանսերենով
- Հաղորդակցվել ֆրանսիացի հաճախորդների հետ
- Կատարել մուտքագրումներ համապատասխան ծրագրերում
- Աշխատանքի նկարագրության մեջ ներառված այլ գործառույթներ
Պահանջվող որակավորում
- Ֆրանսերենի գերազանց տիրապետում
- Հաճախորդների սպասարկման մշակույթ
- Սովորելու ցանկություն
- Ուշադրություն մանրուքներին
- Արագ ընկալելու կարողություն
- Աշխատասեր, կազմակերպված, դրական, ակտիվ
- Լավ թիմակից
- Համակարգչային գիտելիքների հիմնական իմացություն
Ի՞նչ ենք առաջարկում
- Անվճար ուսուցում
- Ստաբիլ, հանգիստ և հաճելի աշխատանքային միջավայր
- 5 օրյա աշխատանքային գրաֆիկ
- Երիտասարդ, բարեհամբույր և արհեստավարժ աշխատակազմ
- Կարիերայի աճի հնարավորություն
- Բոնուսային համակարգ
- Աշխատանքային ժամեր 11։00-19։30 Ձմեռային ժամանակի դեպքում 10։00-18։30 Ամառային ժամանակի դեպքում
- Աշխատավարձ՝ սկսած 100․000 դրամից։
Դիմումի ընթացակարգ
Ընկերության մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել նաև մեր ֆեյսբուքյան էջ Ֆեյսբուքում Damaris Group
Բոլոր հետաքրքրվող անձանց խնդրում ենք This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ հասցեին ուղարկել ֆրանսերեն լեզվով կազմված ինքնակենսագրությունը և ֆրանսերենով լրացված կից հարցաթերթիկը։ Վերնագրի տողում նշեք «Ֆրանսերենի մասնագետ»։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091 224 187։